Բռնցքամարտի աշխարհի փոխչեմպիոն, գերծանր քաշային Դավիթ Չալոյանը 1\8 եզրափակչում մենամարտեց բոսնիացի Յուրայ Սոլիդայի հետ և երեք ռաունդում ունեցած բացարձակ առավելությամբ` հաղթանակ տարավ:
Չալոյանը դուրս եկավ ԵԱ-ի քառորդ եզրափակիչ։
Երեկոյան մրցահերթում այսօր ռինգ դուրս կգա Հայաստանի ևս մեկ ներկայացուցիչ`92 կգ քաշային Նարեկ Մանասյանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Տոկիոյի Օլիմպական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը ԵԱ-ի մեկնարկում հաղթանակ տարավ Մեծ Բրիտանիայի ներկայացուցչի նկատմամբ: Իսկ 67 կգ քաշայինների 1\8 եզրափակչում Հայաստանի ներկայացուցիչ Գուրգեն Մադոյանը մենամարտեց Ֆինլանդիայի ներկայացուցիչ Կարլ Էրիկսոնի հետ և ժամանակից շուտ հաղթանակ տարավ։