Երևանում ընթացող Եվրոպայի բռնցքամարտի առաջնության մրցումային երկրորդ օրը ռինգ դուրս եկավ Հայաստանի ներկայացուցիչ 54 կգ քաշային Ջանիկ Սահակյանը։
Նա մենամարտեց Ուկրաինան ներկայացուցիչ Ելմիր Նաբիևի հետ և պարտվեց մրցավարների որոշմամբ:
Սահակյանը չկարողացավ դուրս գալ 1\8 եզրափակիչ և ավարտեց պայքարը: Այսօր Հայաստանը ևս երկու ներկայացուցիչ կունենա ԵԱ-ում:
Նարեկ Զախարյանը (71կգ) որակավորման փուլի առաջին մենամարտը կանցկացնի սլովակ Թեքեքս Միկալի հետ: Երեկոյան մրցահերթում էլ (18:00) պայքարի մեջ կմտնի 80 կգ քաշային Համբարձում Հակոբյանը՝ մենամարտելով մոլդովացի Քոսիան Դմիտրիի հետ: