Ինչպես հայտնում է Bild-ը, «Լիվերպուլի» հարձակվող Սադիո Մանեն հաջորդ տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է փոխել ակումբային գրանցումը։
Ըստ աղբյուրի՝ սենեգալցի հարձակվողը գտնվում է ՊՍԺ-ի դիտակետում։
Փարիզցիները պատրաստ են խաղացողին ավելի շահավետ պայմանագիր առաջարկել ֆինանսական տեսանկյունից։
Մանեի գործող պայմանագիրը «Լիվերպուլի» հետ նախատեսված է մինչև 2023 թվականի ամառ։ Կարմիրները կարող են համաձայնվել վաճառել Սադիոյին՝ մեկ տարի անց նրան անվճար չկորցնելու համար։