Բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Կական նշել է, թե ովքեր են լավագույնները ներկա պահին դարպասապահի դիրքում և հարձակման գծում։
«Ալիսոնը ներկա պահին աշխարհի լավագույն դարպասապահն է։ Ֆաբինյոն լավագույն կիսապաշտպաններից մեկն է, իսկ Ֆիրմինոն ու Լուիս Սուարեսը լավագույն հարձակվողներն են»,-Կակայի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։
ԱՊԼ-ի ընթացիկ խաղարկությունում Ալիսոնը մասնակցել է 17 հանդիպման «Լիվերպուլի» կազմում ու 7 գնդակ է բաց թողել։ Ֆիրմինոն Պրեմիեր լիգայում մասնակցած 25 խաղերում 8 գոլ է խփել ու 7 գոլային փոխանցում կատարել։
Լուիս Սուարեսը Իսպանիայի Պրիմերայում 17 հանդիպման է մասնակցել ընթացիկ մրցաշրջանում՝ դառնալով 11 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։