«Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը քննարկել է թիմակից Լիոնել Մեսսիի ապագան: Արգենտինացին չի շտապում երկարաձգել պայմանագիրը կատալոնացիների հետ. շշուկներ են պտտվում, որ նա կարող է հեռանալ «Բարսելոնայից»:
«Նա կցանկանար խաղալ հաղթող թիմում, հետաքրքիր նախագծում: Բայց այս իրավիճակը նա պետք է լուծի իր ընտանիքի և այս դեպքում՝ իր հոր հետ, և հարցին գիտակցված մոտենա:
Ես Մեսսիին որևէ այլ թիմում չեմ պատկերացնում: Լեոն որոշում կկայացնի՝ հիմնվելով նրա վրա, թե ինչն է իր և իր ընտանիքի համար լավ: Լինելով նրա ընկերը՝ ես միշտ նրան խորհուրդ եմ տվել խաղալ այնտեղ, որտեղ նա իրեն հարմարավետ և երջանիկ է զգում:
Կարծում եմ՝ նրա ընտանիքն իսկապես երջանիկ է Բարսելոնաում, և եթե նա երջանիկ է Բարսելոնայում, ուրեմն պետք է հանդես գա այս ակումբում: Եթե նրան փոփոխություններ են անհրաժեշտ, նա կիմանա, թե ինչ է իրեն պետք բարեկեցության համար»,- Սուարեսի խոսքերն է փոխանցում Mundo Deportivo-ն: