Ֆրանսիական «Բորդոյի» հարձակվող Ֆրանսուա Կամանոն հայտնվել է ռուսական «Կրասնոդարի» ուշադրության կենտրոնում, հաղորդում է Goal-ը:
Ռուսական ակումբը ցանկանում է ամռանը գնել 23-ամյա ֆուտբոլիստին:
Նշվում է, «Կրասնոդարը» պատրաստ է 8 միլիոն եվրո վճարել հարձակվողի համար:
Հիշեցնենք, որ Մոսկվայի «Սպարտակն» էլ է հետաքրքրված Կամանոյի ծառայություններով:
Այս մրցաշրջանում Կամանոն անցկացրել է 11 հանդիպում և դարձել՝ 1 գոլի հեղինակ: Գվինեացի ֆուտբոլիստի պայմանագիրը «Բորդոյի» հետ գործելու է մինչև 2021 թվականի ամառ:
Նախքան «Բորդոյին» միանալը, Կամանոն խաղում էր «Բաստիայի» կազմում, որտեղից էլ նրան գնել էին 2,5 միլիոն եվրոյի դիմաց: