Մայամիում, որտեղ առաջին անգամ տեղի է ունենում Ֆորմուլա 1-ի փուլերից մեկը, կայացել է որակավորման փուլը. Ferrari-ի ավտոարշավորդ Շարլ Լեկլերը, ով գլխավորում է 2022 մրցաշրջանի ընդհանուր վարկանիշը, դարձել է որակավորման փուլի հաղթող։
Կիրակի օրը կայանալիք մրցավազքում Լեկլերի թիմակից Կառլոս Սայնսը կսկսի երկրորդ տեղից:
Որակավորման երրորդ արդյունքը ցույց տվեց Red Bull-ը ներկայացնող աշխարհի գործող չեմպիոն Մաքս Ֆերստապենը։
Աշխարհի յոթակի չեմպիոն Լյուիս Հեմիլթոնը, ով հանդես է գալիս Mercedes-ում, ցույց է տվել վեցերորդ արդյունքը։