«Լիվերպուլի» հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոն «Բարսելոնայի» տրանսֆերային հետաքրքրությունների առանցքում է:
Express-ի տեղեկության համաձայն՝ կատալոնական ակումբը բրազիլացու համար առաջարկ է անելու ամռանը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բարսելոնան» չի պատրաստվում ձմռանը տրանսֆերներ իրականացնել:
Ավելի վաղ հայտնի էր դարձել նաև, որ Իսպանիայի գործող չեմպիոնի շորթ-լիստում են նաև Կիլիան Մբապեն, Հարի Քեյնը և Լաուտարո Մարտինեսը:
Ֆիրմինոն Չեմպիոնների լիգայի գործող չեմպիոնի կազմում է 2015 թվականից: 4 տարի առաջ «Լիվերպուլը» բրազիլացու համար «Հոֆենհայմին» վճարել էր 25 միլիոն եվրո: