Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության ակումբները շարունակում են նախապատրաստվել մրցաշրջանի երկրորդ հատվածին։
Ինչպես տեղեկանում ենք «Գանձասար-Կապանի» Facebook-յան պաշտոնական էջից, ակումբը քիչ անց մեկնելու է Միլան, որտեղից էլ ուղևորվելու է Կատալոնիայի Լյորետ դե Մար քաղաքում։
Հենց այդ քաղաքում էլ «Գանձասար-Կապանը» կանցկացնի ուսումնամարզական հավաքը։
Նշենք, որ հավաքը տևելու է 14 օր՝ մինչև փետրվարի 22-ը։