«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն, ով վարձակալական հիմունքներով հանդես է գալիս «Բավարիայի» կազմում, կարող է փոխել ակումբային գրանցումը։
Ինչպես տեղեկացնում է Calciomercato-ն, բրազիլացի ֆուտբոլիստի կարիերայի շարունակության մի քանի տարբերակներ կան ի դեմս Թուրինի «Յուվենտուսի», «Պարի Սեն Ժերմենի», «Լիվերպուլի» և «Արսենալի»։
Նշվում է, որ Կոուտինյոյի համար առաջնային տարբերակ է Անգլիայի Պրեմիեր լիգան։
Ավելի վաղ տեղեկություններ կային, որ «Բարսելոնան» պատրաստ է 80-90 միլիոն եվրոյով վաճառել Կոուտինյոյին «Բավարիա»։