Արգենտինացի հարձակվող Ագուստին Մազիերոն համալրել է «Լոռին»։ Այս մասին տեղեկացնում է վանաձորյան ակումբի պաշտոնական կայքը։
22-ամյա ֆուտբոլիստը «Ռոսարիո» ակումբի սան է։ Այդ թիմի կազմում Մազիերոն մասնակցել է Արգենտինայի Սուպեր լիգայի 5 հանդիպման եւ դարձել երկու գոլի հեղինակ։
Մազիերոն հանդես է եկել նաեւ Չիլիի «Մագալլանես» թիմում։
Այսօր կայացած «Վիտորուլ Պանդուրիի» հետ խաղում Մազիերոն դարձել է գոլի հեղինակ։
Արգենտինացու հետ «Լոռին» կնքել է մեկ տարվա պայմանագիր։