Պորտուգալացի դարպասապահ Միքայել Մեիրան տեղափոխվել է «Լոռի»։ Այս մասին հայտնում է վանաձորյան ակումբի պաշտոնական կայքը։
26-ամյա Մեիրան պորտուգալական «Սպորտինգի» սան է։ Նա «Բոավիշտայի» կազմում մասնակցել է Պորտուգալիայի Պրեմիեր լիգայի 4 հանդիպման։
Մեիրան «Աթլետիկոյի» կազմում մասնակցել է Պորտուգալիայի 1-ին դիվիզիոնի 42 հանդիպման։
Բացի այդ, պորտուգալացին խաղացել է նաև մոլդովական «Զիմբրու» թիմում, իսկ վերջին ակումբը եղել է ռումինական «Գլորիա Բուզաուն»։
Մեիրայի պայմանագիրը նախատեսված է մինչեւ ընթացիկ մրցաշրջանի ավարտը։
Հիշեցնենք, որ այսօր վանաձորյան թիմը ևս մեկ համալրում ունեցավ: «Լոռի» տեղափոխվեց իսպանացի 25-ամյա դարպասապահ Դիեգո Բարրիոսը: