«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոսել է ԵԼ 1/4 եզրափակչի «Այնտրախտի» դեմ պատասխան խաղում մրցակցի մոտ 30 հազար երկրպագուի՝ «Կամպ Նոուում» ներկայության մասին։
«Սա խայտառակություն է, որի կրկնությունն ապագայում չի կարելի թույլ տալ։ Քանի դեռ անհրաժեշտ տեղեկատվության մի մասն ունենք, պիտի վերլուծենք գործողություններ ձեռնարկելու համար։ Կատաղեցնող է և ամոթալի։ Այս պահից սկսած այդ հարցին պիտի ավելի խիստ մոտենանք։
Որպես կատալոնացի ինձ համար ամոթ էր այն, ինչ տեսա։ Զղջում եմ, որ այդ քանակի երկրպագու հյուրերի էինք թույլատրել գալ։ Այսօր ես ամաչեցի։ Գործողություններ կձեռնարկենք, և դա այլևս երբեք չի կրկնվի»,- Լապորտայի խոսքերն է փոխանցում AS-ը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բարսելոնայի» երկրպագուների մի մասը ընդմիջմանը, ի նշան բողոքի, լքել է տրիբունաները և վերադարձել միայն 55-րդ րոպեին։