«Բարսելոնայի» երկրպագուներն արձագանքել են «Այնտրախտի» երկրպագուների մեծ թվին «Կամպ Նոու»-ում:
Ինչպես տեղեկացնում է Diario Sport-ը, գերմանական ակումբին աջակցող ավելի քան 20 հազար մարդ կարողացել է ներկա գտնվել Եվրոպայի լիգայի 1/4 եզրափակիչի խաղին (2:3):
Այդ կապակցությամբ «Բարսելոնայի» երկրպագուների մի մասը ընդմիջմանը, ի նշան բողոքի, լքել է տրիբունաները և վերադարձել միայն 55-րդ րոպեին։
Նշվում է, որ Կատալոնիա է ժամանել «Այնտրախտի» մոտ 30 հազար երկրպագու։