«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն խոսել է «Բոդո-Գլիմտի» հետ խաղի մասին (4-0).
«Գլխավորը՝ կիսաեզրափակիչ դուրս գալն է։ Առաջին րոպեներից մենք բարձր ճնշում էինք գործադրում, խաղում էինք ինտենսիվ, հուսալի` պաշտպանությունում։ Արդեն 2:0 հաշվի ժամանակ մենք զգում էինք, որ հաղթում ենք այս խաղը։
Նույնիսկ առաջին խաղում 1-2 հաշվով պարտվելուց հետո ես զգացի, որ մենք ավելի ուժեղ ենք։ Անկեղծ ասած, անընդունելի է այն փաստը, որ չորս խաղում միայն մեկ անգամ ենք հաղթել այս մրցակցին։ Բայց այս հաղթանակը ամենակարևորն էր։ 1:2-ը վերածվեց 5:2-ի․․․ Լավ խաղալը լավ է, հաղթելը՝ հիանալի է…
Ես հավատում եմ, որ «Ռոման» շատ ավելի լավ է խաղում, քան մարդիկ կարծում են։ Մենք վաղուց չենք պարտվել, շատ հեշտ է դա վերագրել կամքի ուժին։ Բանն այն է, որ մենք կազմակերպված թիմ ունենք, և մենք շատ ավելի լավ ենք խաղում, քան ենթադրվում է։
Ընդմիջմանը ես խաղացողներին ասացի, որ մեր նպատակը ոչ թե մրցակցին նվաստացնելն է, ոչ թե 6:1 հաշվով հաղթելը, ինչպես Նորվեգիայում, այլ կիսաեզրափակիչ դուրս գալը։ Եվ թիմն արժանի էր դրան»,- ասել է Մոուրինյուն Sky Sport Italia-ին տված հարցազրույցում:
Հանդիպման գոլերը՝ այստեղ։