Այսօր Հռոմում կայացավ Կոնֆերենցիաների լիգայի 1/4 եզրափակչի պատասխան հանդիպումը, որում «Ռոման» սեփական հարկի տակ ընդունել էր «Բոդո Գլիմտին»։
Առաջին խաղում նորվեգացիները հաղթել էին 2-1 հաշվով։
Պատասխան խաղի առաջին րոպեներին Աբրահամը բացեց խաղի հաշիվը։ Այնուհետև իր հաշվին հեթ-տրիկ ձևակերպեց Զանիոլոն։ Այսպիսով, հռոմեական ակումբը 4-0 հաշվով վստահ հաղթանակ տարավ՝ ապահովելով կիսաեզրափակչի ուղեգիր։
Հենրիխ Մխիթարյանը հանդիպումը սկսեց մեկնարկային րոպեներից` փոխարինվելով 85-րդ րոպեին։
Կիսաեզրափակչում Ժոզե Մոուրինյուի թիմը կհանդիպի անգլիական «Լեսթերին»։