Մելբուռնում «Ֆորմուլա-1»-ի որակավորման փուլը ընդհատվել է՝ կանադացի ավտոարշավորդներ Նիկոլաս Լատիֆիի և Լենս Սթրոլի վթարի պատճառով։
Որակավորման փուլի առաջին հատվածում Լատիֆին սկզբում բաց է թողել Սթրոլին, բայց գրեթե անմիջապես հետո սկսել է շրջանցել ու բոլիդները բախվել են։ Արդյունքում երկու մասնակիցներն էլ չեն կարողացել շարունակել որակավորումը, իսկ Լատիֆիի մեքենան լրջորեն վնասվել է։