Ferrari-ի ավտոարշավորդ Շարլ Լեկլերը հաղթել է Ֆորմուլա 1-ի Ավստրալիայի Գրան Պրիի որակավորման փուլը։
Երկրորդ տեղը զբաղեցրել է Red Bull-ի ներկայացուցիչ Մաքս Ֆերստապենը, իսկ որակավորման փուլի լավագույն եռյակը եզրափակել է նրա թիմակից Սերխիո Պերեսը։
«Արքայական մրցավազքի» յոթակի չեմպիոն Լյուիս Հեմիլթոնը «Մերսեդեսից» զբաղեցրել է 5-րդ տեղը։
Մելբուռնում Ավստրալիայի Գրան Պրի մրցավազքը կանցկացվի կիրակի օրը՝ ապրիլի 10-ին, Երևանի ժամանակով ժամը 09:00-ին։