«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին մեկնաբանել է Իտալիայի Ա Սերիայի 31-րդ տուրի խաղում «Ինտերից» կրած պարտությունը (0-1).
«Ես ուզում եմ քննարկել խաղը: Իմ թիմը լավ հանդիպում անցկացրեց, մենք հիանալի խաղացինք, շատ հարվածեցինք դարպասին, ուստի ափսոս, որ ի վերջո պարտվեցինք։ Դա լավ «Յուվենտուս» էր. թիմը բարելավվում է, մենք ավելի շատ ուղղահայաց փոխանցումներ ենք կատարում, տեխնիկապես ավելի լավ ենք գործում:
Վերջապես բոլորը կարող են ասել, որ «Յուվենտուսը» հաստատ դուրս է մնում տիտղոսի համար պայքարից: Մենք ցանկանում ենք որքան հնարավոր է շատ միավորներ վաստակել՝ ապահովելու 4-րդ տեղը, իսկ հետո պատրաստվել հաջորդ մրցաշրջանի ուժեղ մեկնարկին։
Նոր մրցաշրջանում մենք կփորձենք նվաճել Սկուդետոն։ Այս տարի մենք վատ սկսեցինք, պետք է շատ հաղթեինք։ Նաև կարևոր հանդիպումներում մեզ խանգարում էին անհատական պահերը։ Մենք թիմ ենք դառնում, չնայած դեռ կատարելագործվելու տեղ կա, որոշակի ասպեկտներ ամրապնդելու համար աշխատանք կա անելու»,- ասել է Ալեգրին DAZN-ին:























































