ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն խոսել է Իտալիայի հավաքականի՝ Աշխարհի առաջնությունից դուրս մնալու մասին։
«Իսկապես, ուզում եմ լաց լինել։ Բոլոր իտալացիների համար դա տխրեցնող է, սա երկրորդ անընդմեջ աշխարհի առաջնությունն է, որին Իտալիան չի մասնակցում։ Եվ եթե նրանք մյուսին էլ չմասնակցեն, 12 տարվա բացակայություն կլինի։ Տխուր է իտալացի երեխաների համար»,- Ինֆանտինոյի խոսքերն է փոխանցում La Gazzetta dello Sport-ը։
Հիշեցնենք՝ Իտալիայի հավաքականը որակավորման փուլի կիսաեզրափակչում նվազագույն հաշվով զիջեց Հյս․ Մակեդոնիային ու դուրս մնաց մրցաշարից։























































