«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն խոսել է կատալոնական ակումբի նախկին նախագահ Խոսեպ Բարտոմեուի մասին.
«Ինչո՞ւ եմ բարկանում Բարտոմեուի վրա. որովհետև նա ինձ ստել էր «Բարսագեյթի» մասով, երբ ակումբը հատուկ մարդկանց էր վարձել ֆուտբոլիստներին քննադատելու համար: Նա ինձ ու Մեսսիին անձամբ ասաց, որ այդ մասին ոչինչ չգիտի:
Մենք ասացինք, որ ամեն ինչ հասկանում ենք և հույս ունենք՝ քայլեր կձեռնարկվի: Միայն դրանից հետո ես իմացա, որ այդ ամենի հետևում իրականում Բարտոմեուն էր կանգնած:
Եթե նա ինձ ստել էր այդքան կարևոր հարցում, ապա ես մտավոր հետամնացի տեսք ունեի, երբ պաշտպանում էի նրան»,- Պիկեի խոսքերն է փոխանցում Marca-ն:
Ընթացիկ մրցաշրջանում 35-ամյա Պիկեն Պրիմերայի 24 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 1 գոլի հեղինակ: