«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն խոսել է կատալոնական մեկ այլ թիմի՝ «Էսպանյոլի» մասին.
«Ես արդեն վաղուց այնքան գումար ունեմ, որքան «Էսպանյոլի» բյուջեն է: Ինձ ավելի շատ դուր է գալիս «Էսպանյոլի» մարզադաշտում խաղալը, քան՝ «Ռեալի»: Սիրում եմ խաղադաշտ դուրս գալ, երբ քեզ սուլում են, սկսում ես ծիծաղել, իսկ երկրպագուներն ավելի են զայրանում: Աշխարհում ոչինչ չի կարող համեմատվել դրա հետ: Կարծում եմ՝ դա ավելի լավ է, քան սեռական հարաբերությունը:
Այդ երկրպագուների մեջ զայրույթ է կուտակվել, նախորդ տարիների վիրավորանքներ: «Ռեալի» երկրպագուներն ավելի բարեկամական են»,- Պիկեի խոսքերն էփոխանցում Marca-ն:
Իսպանական Պրիմերայի ընթացիկ խաղարկությունում 35-ամյա պաշտպանը 24 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 1 գոլի հեղինակ: