«Վալենսիայի» ռուս կիսապաշտպան Դենիս Չերիշևի հայրը՝ Դմիտրի Չերիշևը, ասել է, որ որդին կարող է տեղափոխվել Մոսկվայի «Սպարտակ»։
«Ուզում եմ, որ Դենիսը տեղափոխվի «Սպարտակ», հաճույքով խաղա ու պաշտպանի այդ ակումբի գույները։ Կխոսենք։
Դենիսն ուզո՞ւմ է դա։ Կարծում եմ՝ այո։ Նա կարող է մեծ ծավալի աշխատանք կատարել, «Ռեալում» նա խաղում էր ձախ վինգեր և հաճախակի իջնում էր պաշտպանություն և օգնում թիմակիցներին»,- ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցում Match TV-ն։
31-ամյա Չերիշևը մոսկովյան թիմ կարող է տեղափոխվել անվճար, քանի որ այս ամառ նրա պայմանագիրն իսպանական ակումբի հետ ավարտվում է։