Մադրիդի «Ռեալի» պաշտպան Մարսելոն ցանկանում է մնալ իսպանական ակումբում։
Ինչպես հայտնում է Football Espana-ն, 33-ամյա բրազիլացին պատրաստ է գնալ աշխատավարձի կրճատման՝ ակումբի հետ նոր պայմանագիր կնքելու համար։
Նշվում է, որ Մադրիդի «Ռեալը» չէր նախատեսում երկարաձգել պայմանագիրը ֆուտբոլիստի հետ, սակայն չի բացառվում, որ ակումբում կմտափոխվեն, իսկ կարիերայի ավարտից հետո Մարսելոն որևէ պաշտոն կզբաղեցնի ակումբում։
Մարսելոյի պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է այս ամառ։