«Բարսելոնայի» կիսապաշտպան Միրալեմ Պյանիչը խոսել է թիմի նախկին մարզիչ Ռոնալդ Կումանի հետ հարաբերությունների մասին։
«Ես չկարողացա շարունակել աշխատել նրա հետ, Կումանն անհարգալից վերաբերմունք էր ցուցաբերում իմ նկատմամբ:
Լապորտան հիանալի որոշում կայացրեց՝ նշանակելով Չավիին, այժմ «Բարսելոնան» բոլորովին այլ տեսք ունի»,- Պյանիչի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։
Հիշեցնենք, որ Պյանիչը այս պահին վարձավճարով հանդես է գալիս «Բեշիքթաշում»: