Մադրիդի «Ռեալի» պաշտպան Մարսելոն ներկա է գտնվել «սերուցքայինների» երիտասարդական թիմի հանդիպմանը, որում խաղում է նրա որդին՝ Էնցոն։
Երիտասարդ բրազիլացին կարողացավ գոլ խփել այդ խաղում, իսկ Մարսելոն մեծ ոգևորությամբ վեր թռավ և սկսեց բուռն տոնել որդու գոլը։ Հիշեցնենք, որ Էնցոն խաղում է Մադրիդի «Ռեալի» Մ14 երիտասարդական թիմում՝ որպես հարձակվող։