«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին պատմել է, որ նախորդ ամառ հրաժարվել է գլխավորել «Ռեալը»։
«Նախորդ տարի ես դարձա «Ռեալի» նոր գլխավոր մարզիչը։ Դա ձևակերպված էր, ես պայմանագիր կնքեցի։ Դրանից հետո ինձ հետ կապվեց «Յուվենտուսը»։ Հաջորդ առավոտյան ես զանգեցի ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսին ու ասացի, որ հրաժարվում եմ աշխատանքից, որովհետև «Յուվենտուսն» եմ ընտրել։ Նա շնորհակալություն հայտնեց ինձ։
Իհարկե, մասնագիտական մակարդակում դա ճանապարհի կուլմինացիան էր․ «Միլան», «Յուվենտուս», «Ռեալ»։ Բայց կյանքում միշտ չէ, որ կարելի է ամեն ինչ ունենալ։ Շատ երջանիկ եմ ու հպարտ, որ 4 տարի մարզել եմ «Միլանը», իսկ հիմա աշխատում եմ «Յուվենտուսում»։ Ես երկու անգամ մերժել եմ «Ռեալին»։ Առաջին անգամ այն ժամանակ էր, երբ նորից պայմանագիր կնքեցի «Յուվենտուսի» հետ։ «Ռեալի» նախագահին ասացի, որ արդեն խոսք եմ տվել Անդրեա Անյելիին»,- Ալեգրիի խոսքերն է փոխանցում GQ-ն։
Ալեգրին «Յուվենտուս» է վերադարձել նախորդ տարվա մայիսին։
























































