«Ռեալի» հարձակվող Գարեթ Բեյլը կարող է կարիերան շարունակել «Միլանում»։ Այս մասին հաղորդում է լրագրող Ռուլի Գալետին։
Աղբյուրի տեղեկացմամբ՝ իտալական ակումբի տնօրեն Պաոլո Մալդինին կապ է հաստատել ֆուտբոլիստի գործակալի հետ, որպեսզի հասկանա նրա ապագայի հետ կապված իրավիճակը։
Նշվում է, որ «ռոսոներիները» ֆուտբոլիստի ներկայացուցիչներին հարցրել են խաղացողի ֆինանսական պահանջների մասին։
Հիշեցնենք, որ Բեյլի պայմանագիրը մադրիդցիների հետ ուժի մեջ է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտ և ըստ իսպանական ԶԼՄ-ների՝ պայմանագրի երկարաձգումն անհնար է։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ նա կարող է տեղափոխվել «Կարդիֆ»։
























































