ՖԻՖԱ-ի 72-րդ կոնգրեսում կարևոր որոշում է կայացվել ռուսերենի կարգավիճակի վերաբերյալ: Այն դարձել է կազմակերպության 6 պաշտոնական լեզուներից մեկը:
ՖԻՖԱ-ի անդամների մեծամասնությունը կողմ է քվեարկել այս որոշմանը՝ 187 կողմ և 4 դեմ:
Այսօր, բացի ռուսերենից, պաշտոնական լեզվի կարգավիճակ են ստացել նաև պորտուգալերենն ու արաբերենը:
Նախկինում ՖԻՖԱ-ի պաշտոնական լեզվի կարգավիճակ ունեին միայն անգլերենը, ֆրանսերենը, գերմաներենը և իսպաներենը:
























































