«Ինտերը» մտադիր չէ հարձակվող Ռոմելու Լուկակուին վերադարձնել թիմ: Այս տեղեկությունը կիսում է լրագրող Ֆաբրիցիո Բիազինը։
Աղբյուրի համաձայն՝ Լուկակուն կապի մեջ է եղել «Ինտերի» ներկայացուցիչների հետ և ցանկություն է հայտնել վերադառնալ «ներաձուրիների» ճամբար, սակայն միլանյան ակումբը մտադիր չէ Լուկակուին գնել «Չելսիից»։
Հիշեցնենք, որ Լուկակուն «Չելսի» է տեղափոխվել «Ինտերից» 2021 թվականի ամռանը։ Ներաձուրիները Ռոմելուի տրանսֆերից վաստակել են 115 մլն եվրո: