Ուկրաինայի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը կողմ է, որ իր թիմը մարզական պայքար մղի աշխարհի 2022 թվականի առաջնությանը մասնակցելու համար: Ավելի վաղ ԶԼՄ-ներում՝ Ուկրաինայի հավաքականին ավտոմատ կերպով ԱԱ դուրս բերելու կոչեր էին տարածվում.
«Մենք բոլորին ասել ենք, թե ինչ ենք անելու, թե ինչպես են մեր գործերն ընթանալու աշխարհի առաջնության ընտրական փուլում: ՈՒԵՖԱ-ն կասի մեզ, թե հունիսին երբ կանցկացնենք մեր խաղը: Ամեն ինչ կքննարկենք, լիարժեք պատկերացնում ենք, թե ինչ իրավիճակում ենք, բայց չեմ ասի, թե ինչ ենք պատրաստվում անել հետագայում:
Մենք պետք է խաղանք, պետք է պայքարով արժանանանք ԱԱ-ի ուղեգրին: Ես իմ անունից եմ ասում, անձամբ ես դեմ եմ, որ ԱԱ-ի ուղեգիրը մեզ «նվիրեն»,- ասել է Պետրակովը: