Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր տնօրեն Հանս-Յոահիմ Վատցկեն խոսել է Էրլինգ Հոլանդին ձեռք բերելու «Մանչեսթեր Սիթիի» շանսերի մասին։
«Ես դադարեցի մեկնաբանել մամուլում հայտնված լուրերը, այլապես ինձ 36-ժամյա օր պետք կգա։
Առայժմ մենք կոնկրետ տեղեկություն չենք ստացել խաղացողի ներկայացուցիչներից, և ոչ ոք մեզ հետ չի կապվել։
Բայց եթե «Մանչեսթեր Սիթին» գա Հոլանդի հետևից, մենք չենք կարողանա ֆինանսապես որևէ բանի դեմ կանգնել»,- ասել է Bild-ին Վացկեն:
Հիշեցնենք, որ Հոլանդով հետաքրքված են նաև «Ռեալը», ՊՍԺ-ն, Բարսելոնան