«Տոտենհեմը» չի պատրաստվում պայքարել «Բարսելոնայի» վինգեր Մեմֆիս Դեպայի համար։ Այս մասին հայտնում է Football Insider-ը:
Ավելի վաղ բրիտանական մամուլում ակտիվորեն գրում էին, որ լոնդոնյան ակումբը ցանկանում է առաջիկա ամռանը կազմակերպել Դեպայի տրանսֆերը։ Սակայն, ինչպես պարզվում է, այս տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։
Մեմֆիս Դեպայը պատրաստվում է լքել «Կամպ Նոու»-ն: Նա ներառված չէ Խավի Էռնանդեսի մարզչական շտաբի ծրագրերում։