Արգենտինայի հավաքականի նախկին հարձակվող Սերխիո Ագուերոն պատմել է, որ սպասում է այն պահին՝ երբ կկարողանա վերադառնալ մարզումներին.
«Վերջերս մտքովս անցավ, որ ես նորից կարող եմ ֆուտբոլ խաղալ: Բժիշկներն ասացի, որ ես 5 կամ 6 ամիս չպետք է մարզվեմ, բայց ես արդեն շատ եմ ցանկանում: Անհամբերությամբ եմ սպասում, երբ կկարողանամ նորից մարզվել»,- Ագուերոյի խոսքերն է փոխանցում Sport.es -ը:
Հիշեցնենք՝ հարձակվողը փոխարինվել է Պրիմերայի 12-րդ տուրի՝ «Ալավեսի» դեմ խաղի առաջին կեսում (1-1) տախիկարդիայի պատճառով: Խաղից հետո հաղորդվեց, որ Ագուերոն իրեն լավ է զգում և փոխարինումը կատարվել է անվտանգության նկատառումներից ելնելով: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ սրտի հետ կապված խնդիրների պատճառով Ագուերոն 3 ամիս բաց կթողնի: Դեկտեմբերի 15-ին Ագուերոն հայտարարեց կարիերան ավարտելու մասին: