«Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է երկարաձգել պայմանագիրն ակումբի հետ, հայտնում է Calcioinpillole-ը՝ հղում անելով La Gazzetta dello Sport-ին։
Իտալական հրատարակությունը հայտնում է, որ հռոմեացիներն առաջին առաջարկն են արել հայ կիսապաշտպանին՝ պայմանագիրը մեկ մրցաշրջանով երկարաձգելու համար:
Հռոմեական ակումբն առաջարկել է պայմանագիր տարեկան 3 մլն եվրո աշխատավարձով և ևս մեկ մրցաշրջանով այն երկարաձգելու հնարավորությամբ։
Ընթացիկ մրցաշրջանում 33-ամյա խաղացողը բոլոր մրցաշարերում անցկացրել է 36 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ: