Մադրիդի «Ռեալը» համաձայնության է եկել «Բետիսի» հետ կիսապաշտպան Դանի Սեբալյոսի վաճառքի հարցում, հայտնում է Defensa Central-ը։
Աղբյուրի հաղորդման համաձայն, Դանի Սեբալյոսը պատրաստվում է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում Մադրիդի «Ռեալից» 15 միլիոն եվրոյով հեռանալ անդալուսական ակումբ:
Սեբալյոսը «Ռեալ» է տեղափոխվել հենց «Բետիսից» հինգ տարի առաջ՝ 2017 թվականին, բայց այդպես էլ չկարողացավ հայտնվել մադրիդյան ակումբի հիմնական կազմում։ Ակումբում իր առաջին երկու մրցաշրջաններում խաղաժամանակի համար անհաջող պայքարելուց հետո, իսպանացին 2019 թվականին վարձավճարով միացավ «Արսենալին»: Կիսապաշտպանը երկու տարի անցկացրեց լոնդոնյան ակումբում և վերադարձավ Իսպանիա:
Այս մրցաշրջանում Սեբալյոսը Լա Լիգայում անցկացրել է 5 հանդիպում։