Իրանի ազգային հավաքականը կարող է զրկվել առաջիկա Աշխարհի առաջնությանը մասնակցելու իրավունքից՝ երկրում կանանց նկատմամբ խտրականության պատճառով։
Իրանցիների տեղը կարող է զբաղեցնել Իտալիայի հավաքականը, որը պարտվել է Հյուսիսային Մակեդոնիային ընտրական փուլի փլեյ-օֆֆում։ Այդ մասին գրում է Football24-ը՝ հղում անելով Football Italia-ին։
Իտալիային ընտրելու պատճառն այն է, որ ԱԱ-2022-ի առանց ուղեգրի մնացած թիմերի մեջ վարկանիշում ամենաբարձր գործակիցն ունի Իտալիան։
Ինչ վերաբերում է Իրանին, ապա ՖԻՖԱ-ին զայրացրել է Լիբանանի դեմ խաղի հետ կապված դեպքը։ Այնտեղ արգելվել է մոտ 2000 կանանց մուտք գործել մարզադաշտ Լիբանանի դեմ Աշխարհի առաջնության ընտրական հանդիպման ժամանակ, չնայած երկրպագուները տոմսեր էին գնել: