Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) նախագահի ընտրությունները կանցկացվեն կազմակերպության 73-րդ համագումարի շրջանակներում 2023 թվականին։
Այս մասին հայտնում է ՖԻՖԱ-ի մամուլի ծառայությունը պաշտոնական կայքում։
ՖԻՖԱ-ի խորհուրդը հայտարարեց կազմակերպության նախագահական ընտրությունների անցկացման մասին ՖԻՖԱ-ի կառավարման կանոնակարգի 45-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն: Ընտրությունների օրացույցը, ներառյալ ժամանակացույցը, հաստատվել է համագումարի պաշտոնական օրվա հաստատման պայմանով։
Ընտրական շրջանի մեկնարկը նշանակված է 2022 թվականի մարտի 31-ին։ Ընդ որում, նախընտրական շրջանը կավարտվի ՖԻՖԱ-ի նախագահական ընտրությունների համագումարում։ ՖԻՖԱ-ի ներկայիս նախագահը Ջանի Ինֆանտինոն է։