«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն ծրագրում է ամռանը սկսել թիմի վերակազմավորումը:
Ըստ La Gazzetta dello Sport-ի՝ «Գայլերի» միայն 7 խաղացող է համարվում անձեռնմխելի։ Խոսքը դարպասապահ Ռուի Պատրիսիոյի մասին է, պաշտպաններ Լեոնարդո Սպինացոլան և Քրիս Սմոլինգը, կիսապաշտպաններ Հենրիխ Մխիթարյանը, Օլիվեյրան և Լորենցո Պելեգրինին, ինչպես նաև հարձակվող Թեմի Աբրահամը ևս այդ ցուցակում են։
Մնացած խաղացողների համար ակումբը պատրաստ է լսել առաջարկներ։ Նշվում է, որ Մոուրինյուն ծրագրում է «Ռոմային» դուրս բերել Ա Սերիայի թոփ-4։
Այս մրցաշրջանում 30 տուրից հետո «Ռոման» առաջնությունում զբաղեցնում է վեցերորդ տեղը։