Մադրիդի «Ռեալը» ակնկալում է երկարաձգել պայմանագիրը հարձակվողական ոճի կիսապաշտպան Մարկո Ասենսիոյի հետ: Այս մասին հայտնում են իսպանական լրատվամիջոցները։
2021/2022 մրցաշրջանի ավարտից հետո կողմերը կնստեն բանակցությունների սեղանի շուրջ։ Ասենսիոյի գործող պայմանագիրն Արքայական ակումբի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի ամառը։
Նշվում է, որ Մադրիդի «Ռեալը» պատրաստ է երկարաձգել համագործակցությունը, սակայն միաժամանակ «բլանկոսները» չեն պատրաստվում բարձրացնել Ասենսիոյի աշխատավարձը։
























































