«Ֆիորենտինայի» երկրպագուները դեմ են արտահայտվել ակումբի նոր տարբերնաշանին, որը նրանք մտադիր են օգտագործել հաջորդ մրցաշրջանից:
«Մանուշակների» ակտիվ երկրպագուները պաստառ են փակցրել, որում ասվում է, որ չի կարելի իտալական ֆուտբոլը շփոթել ամերիկյան սոքերի հետ, քանի որ այստեղ շատ կարևոր են երկրպագուների համար մեծ նշանակություն ունեցող խորհրդանիշները։ Նմանատիպ պաստառներ նոր տարբերանշանի դեմ այսօր հայտնվել են ամբողջ Ֆլորենցիայում։
Այս պահին «Ֆիորենտինան» Իտալիայի առաջնությունում գտնվում է 8-րդ հորիզոնականում։