Կենտրոնական պաշտպան Ջորջիո Կյելինին հայտարարել է հավաքականում կարիերան ավարտելու մասին։ 37-ամյա խաղացողն այլևս չի խաղա Իտալիայի հավաքականում։ Վերջին հանդիպումը նրա համար ընկերական խաղն էր Թուրքիայի ազգային հավաքականի հետ (3:2):
Նշենք, որ ընդհանուր առմամբ Կյելինին «Սկուադրա Աձուրայի» կազմում անցկացրել է 116 հանդիպում՝ իր ակտիվում գրանցելով 8 գոլ։ Կյելինին անցյալ տարի դարձավ Եվրոպայի չեմպիոն։