Հարձակվող Մարիո Բալոտելին կարծում է, որ Իտալիայի հավաքականի հետ Աշխարհի առաջնությունում խաղալու հնարավորություն ուներ:
Իտալիան պարտվեց Հյուսիսային Մակեդոնիային 2022 թվականի Աշխարհի առաջնության ընտրական փուլի փլեյ-օֆֆում և երկրորդ անգամ անընդմեջ բաց կթողնի Աշխարհի առաջնությունը։
«Ցավում եմ, որ ինձ հավաքական չեն հրավիրել Հյուսիսային Մակեդոնիայի կամ Թուրքիայի դեմ խաղերին: Աշխարհի առաջնությունը դեկտեմբերին է, և ես կարող էի լինել հավաքականի կազմում: Կարծում եմ՝ հնարավորություն ունեի ու կորցրի այդ մեծ հնարավորություն։ Աշխարհի առաջնությունում Իտալիային չտեսնելը շատ վատ է:
Ինձ հիշում են միայն այն ժամանակ, երբ Իտալիան պարտվում է։ Հիմա հեշտ է ասել, որ ես պակասում էի, քանի որ ոչ ոք իմ մասին չէր մտածում խաղից առաջ»,- Բալոտելիի խոսքերն է մեջբերում Sky Sport Italia-ն։