Շվեդ կիսապաշտպան Վիկտոր Կլասոնը, ով մարտի սկզբին խզել է պայմանագիրը «Կրասնոդարի» հետ, մոտ է «Կոպենհագեն» տեղափոխվելուն, հայտնում է Aftonbladet-ը։
Սպասվում է, որ 30-ամյա խաղացողը դանիական ակումբի հետ պայմանագիր կկնքի մինչև մրցաշրջանի ավարտը՝ այն երկարաձգելու հնարավորությամբ։
Այն, որ կրասնոդարյան ակումբն ու Կլասոնը պայմանավորվել են երկկողմ համաձայնությամբ խզել պայմանագիրը, պաշտոնապես հայտարարվել է մարտի 5-ին։ Հարձակողական ոճի կիսապաշտպանը «Ցլերի» կազմում անցկացրել է 147 հանդիպում՝ դառնալով 43 գոլի և 26 գոլային փոխանցման հեղինակ:
«Կրասնոդարի» պատմության լավագույն ռմբարկուների ցուցակում Կլասոնը զբաղեցնում է չորրորդ տեղը։ Կրասնոդարյան ակումբի կազմում նրանից շատ գոլ են խփել միայն Ֆյոդոր Սմոլովը (64 գոլ), Արին (54) և Ֆրանցիսկո Վանդերսոնը (50)։
























































