Վրաստանի հավաքականի ֆուտբոլիստ Խվիչա Կվարացխելիան, որը վարձավճարով հանդես է գալիս Բաթումիի «Դինամոյում», կարող է տեղափոխվել Ա Սերիա։
Ինչպես տեղեկացնում է լրագրող Ալֆրեդո Պեդուլոն, տաղանդավոր ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Նապոլին»։
Ըստ աղբյուրի՝ Խվիչան նեապոլիտական ակումբում կարող է փոխարինել Վիկտոր Օսիմենին, եթե նիգերիացին հեռանա։ Հիշեցնենք, որ Կվարացխելիայի ծառայություններով հետաքրքրված է նաև «Միլանը»։