«Ռոման» ամռանը կարող է նոր պաշտպան ունենալ։
Ինչպես տեղեկացնում է լրագրող Նիկոլո Սկիրան, հռոմեացիները հետաքրքրված են «Վերոնայի» պաշտպան Նիկոլո Կասալեի ծառայություններով։
Ըստ աղբյուրի՝ կողմերի միջև բանակցություններն արդեն իսկ մեկնարկել են։ Պաշտպանի և «Վերոնայի» միջև գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականը։
Կասալեն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 29 հանդիպման, որոնց ընթացքում կատարել է երկու գոլային փոխանցում։