ՖԻՖԱ-ն ներկայացրել է աշխարհի առաջնության պաշտոնական գնդակը: Մրցաշարը կանցկացվի 2022 թվականին Քաթարում:
Գնդակը կոչվել է Al Rihla, որն արաբերենից թարգմանաբար նշանակում է «ճանապարհորդություն»: Գնդակի դիզայնը ստեղծելիս ոգեշնչվել են Քաթարի ունիկալ ճարտարապետությունից և երկրի դրոշից:
Տեխնիկական հովանավորը գերմանական adidas ընկերությունն է:

























































