«Ռոմայի» ֆուտբոլիստ Ժորդան Վերետուն կարող է փոխել ակումբային գրանցումը։
Ինչպես տեղեկացնում է Football Italia-ն, ֆրանսիացու ծառայություններով հետաքրքրված է «Ինտերը»։ Ըստ աղբյուրի՝ միլանյան գրանդը 29-ամյա ֆուտբոլիստին ցանկանում է հրավիրել, որպեսզի վերջինս փոխարինի չիլիացի կիսապաշտպան Արտուրո Վիդալին։
Վերետուի ծառայություններով հետաքրքրված է նաև «Նապոլին»։ Ֆուտբոլիստի ներկայիս տրանսֆերային արժեքը գնահատվում է 15 միլիոն եվրո։