Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականն ավարտեց ելույթները Եվրոպայի առաջնության էլիտ ռաունդում։
Մեր ընտրանին վերջին խաղում 0-4 հաշվով պարտվեց Իռլանդիային և խմբում գրավեց վերջին՝ չորրորդ հորիզոնականը։ Ավելի վաղ մերոնք պարտվել էին նաև Պորտուգալիային և Անգլիային։
Ընդհանուր առմամբ, Վարազդատ Ավետիսյանի գլխավորած թիմը սեփական դարպասն ընդունեց 12 գնդակ՝ չկարողանալով դառնալ գեթ մեկ գոլի հեղինակ։
























































