«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան հայտարարել է, որ չի դիտարկում ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիի վերադարձը կատալոնական ակումբ.
«Լեոյից կամ նրա շրջապատից նման բնույթի ոչ մի հաղորդագրություն չենք ստացել: Այս պահին մենք չենք դիտարկում նրա վերադարձը: Մենք երիտասարդ թիմ ենք կառուցում, որը նոր է սկսում աշխատանքը: Լեոն Լեոն է, նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է, բայց մենք չենք մտածում նրա վերադարձի մասին: Իհարկե, դա հետ քայլ չէր լինի»,- Լապորտայի խոսքերն է փոխանցում Sport.es-ը:
Մեսսին ՊՍԺ է տեղափոխվել «Բարսելոնայից» 2021 թվականի ամռանը: Ընթացիկ մրցաշրջանում 34-ամյա արգենտինացի ֆուտբոլիստը Ֆրանսիայի առաջնության 18 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 2 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ: Նրա պայմանագիրը փարիզյան ակումբի հետ ավարտվում է 2023 թվականին:
























































